Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թմրանյութերի «գլամուրային» կերպարի պատճառով

Հունվար 16,2010 00:00

Կոկաինից կախում ունեցող բրիտանացի անչափահասների թիվն օրեցօր աճում է: Վերջին 4 տարիների ընթացքում թմրանյութի կախվածությունից բուժում ստացողների թիվը կրկնապատկվել է: Աճում է նաեւ նմանատիպ բուժօգնության կարիք ունեցող այն մեծահասակների թիվը, որոնք թմրանյութն օգտագործել են դեռահաս տարիքից: Բժիշկների կարծիքով, այս ամենի պատճառը թմրանյութերի «գլամուրային» կերպարն է: Թմրանյութերի կախվածությունից բուժում ստացողների ընդհանուր քանակը (մինչեւ 18 տարեկան) 453-ից (2005 թ.) հասել է 745-ի (2008 թ.): Նրանցից 15-ը՝ մինչեւ 12 տարեկան երեխաներ են, 14-ը պատկանում են 12-14 տարիքային խմբին, իսկ 169-ը՝ 14-16 տարիքային խմբին: Ընդհանուր առմամբ, 2008 թվականին թմրանյութերի եւ ոգելից խմիչքների կախվածությունից բուժվելու կարիք է ունեցել 24053 բրիտանացի:

Դեռահասների մոտ լայն տարածում ունեն ոգելից խմիչքները եւ մարիխուանան: Վերջին տարիներին ավելի շատ կոկաինի աղի օգտագործման միտում է զգացվում, ի տարբերություն նախորդ տարիների, երբ ավելի տարածված էին հերոինը եւ «կրեկը»:

Լիբերալ դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչ Նորման Լեմի խոսքերով, կոկաինից կախում ունեցողների թվի աճը բացատրվում է զանգվածային լրատվամիջոցներում կոկաինի «գլամուրային» կերպարով: Դրա հետ մեկտեղ, կառավարությունը կրճատում է անչափահասների համար նախատեսված կառուցողական այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կապված են թմրադեղերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել