Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐ

Հունվար 16,2010 00:00

Ծաղկաձորում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որի մասնակիցները միավորներ են ստանում դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայից (FIS): Ամենաարդյունավետ դահուկորդին փետրվարին Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր կշնորհվի:

\"\"Ըստ ԶԼՄ-ների, FIS-ը հունվարի 18-ին հրապարակելու է օլիմպիական վարկանիշ ունեցող մարզիկների անունները, իսկ հունվարի 25-ին ներկայացնելու է արդեն Խաղերի մասնակիցների վերջնական ցուցակը: Հայաստանն այս մարզաձեւում Վանկուվերում կարող է ներկայացված լինել առավելագույնը երկու մարզիկով:

Ծաղկաձորում մրցումների առաջին օրը որոշվեց 1200 մետր արագավազքի հաղթողը: Մեկնարկի ելած 31 մասնակիցների (22 տղա եւ 9 կին) մեջ, որոնք ներկայացնում էին Գյումրին եւ Աշոցքը, չեմպիոնի կոչումը նվաճեցին աշոցքցի 17-ամյա Սերգեյ Միքայելյանը, որն անցած տարի անվադահուկներով դարձել է ուսանողների աշխարհի առաջնության հաղթող, եւ Քրիստինե Խաչատրյանը՝ Գյումրիից:

Երեկ կայանալու էին ազատ ոճով՝ 15 կմ, իսկ այսօր՝ դասական ոճով 10 կմ մրցումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել