Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻԿԱՆ» ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

Հունվար 16,2010 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Միկան» հունվարի 4-ից սկսել է նախապատրաստվել մրցաշրջան 2010-ին: Թիմը հունվարի 7-18-ը Ծաղկաձորում անցկացնում է առաջին ուսումնամարզական հավաքը:

«Sportinfo»-ն, վկայակոչելով «Միկայի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում է, որ ձմեռային արձակուրդներից հետո թիմին միացել են մի քանի լեգեոներականներ: Նրանք են՝ իսպանացիներ Պեդրո Լոպեսը եւ Ուլիսսես Մոնտենեգրոն, բրազիլացիներ Ալեքսը եւ Էդնեյլը: Հիվանդության պատճառով հիմա թիմի հետ չէ կոտդիվուարցի Բոտի Դեմելը, սակայն նա ընկերներին միանալու է մոտ օրերս: Ակումբը կազմն ուժեղացրել է լիտվացի դարպասապահ Սաուլիս Կլեվինսկասով: Ամենայն հավանականությամբ, թիմ կընդգրկվի եւս մի բրազիլացի՝ Ժունիոր Էդիլսոնը:

Ծաղկաձորյան հավաքից հետո «Միկան», գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի գլխավորությամբ, հունվարի 20-ից փետրվարի 3-ը հավաք կանցկացնի Անթալիայում, որտեղ երեք ընկերական հանդիպում է ունենալու Ղազախստանի «Օրդիբասի», Ուզբեկստանի «Պախտակորի» եւ Ռումինիայի «Ինտերնացիոնալի» հետ: Արտագնա երկրորդ ուսումնամարզական հավաքը նշանակված է Կիպրոսում (փետրվարի 10-24): Այստեղ եւս չորս ընկերական խաղ է նախատեսված, սակայն մրցակիցները դեռ հայտնի չեն: Եվ վերջին հավաքը լինելու է Իսպանիայի Մալագա քաղաքում՝ մարտի 1-15-ը:

Մարզիչները հաստատվել են

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են Հայաստանի մինչեւ 19 եւ 17 տարեկանների հավաքական թիմերի մարզչական կազմերը: Ըստ այդմ, մինչեւ 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչը Սեւադա Արզումանյանն է, օգնականը՝ Աշոտ Բարսեղյանը, դարպասապահների մարզիչը՝ Հայկ Կիրակոսյանը: 17 տարեկանների հավաքականը մարզելու են գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը, օգնական Ռոման Սիմոնյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Ավագյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել