Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՎԵԴ ԳԻՐՈՒԿՆԵՐԸ ՓԼՈՒԶԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՀԱՏԱԿԸ

Հունվար 16,2010 00:00

Շվեդական քաղաքներից մեկի հիվանդանոցում օրը ցերեկով փլվել է հիմնարկի հարկերից մեկի հատակը: Այդ պահին շենքի ներսում գտնվող մարդիկ սկզբում կարծել են, թե երկրաշարժ է տեղի ունեցել: Իրականում, սակայն, պարզվել է, որ «Weight Watchers»՝ քաշի հետեւման ծրագրի 20 մասնակիցներ հավաքվել են բուժհիմնարկի հարկերից մեկում՝ քաշի ամենօրյա կշռման պրոցեդուրա անցնելու համար: Առաջին հիվանդը չի էլ հասցրել կանգնել կշեռքին, երբ լսվել է սարսափելի դղրդյուն եւ սկզբում սենյակի անկյունի, ապա նաեւ եզրերի հատակը սկսել է ցած իջնել: Շուտով փլվել է ամբողջ սենյակի հատակն ու այնտեղ եղած իրերն ընկել են ցած: «The Daily Telegraph»-ը փոխանցում է, որ դիետայի երկրպագուներին շտապ տարհանել են, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, բայց գիրուկների խումբը, այնուամենայնիվ, շարունակել է կշռվել արդեն բուժհիմնարկի միջանցքում: Միջադեպի հանգամանքները քննվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել