Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՆ ԱՎԱՐՏԵՑ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 16,2010 00:00

\"\"Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոսիմի Կիտաձավան (նկարում) հրամանագիր է ստորագրել Հնդկական օվկիանոսի Արավի ծովային գոտուց ինքնապաշտպանության ծովային ուժերի նավերը դուրս բերելու մասին: Դրանք տեղակայվել էին դեռ 2001թ. դեկտեմբերին՝ Աֆղանստանում «Թալիբան» շարժման եւ «Ալ-Քաիդայի» տեղական կառույցների ջոկատների դեմ ռազմական գործողություններին մասնակցող ամերիկյան ուժերի թիկունքն ապահովելու առաքելությամբ՝ մատակարարել դաշնակից ուժերի նավերն ու ուղղաթիռները անվճար վառելիքով, իսկ դրանց անձնակազմերին խմելու ջրով: Ինչպես փոխանցում է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը, այս կեսգիշերին լրանում է ճապոնական ռազմածովային ուժերի՝ այդ առաքելությունն իրականացնելու համար սահմանված ժամկետը: Հակաահաբեկչական առաքելությանը մասնակցելու ողջ ընթացքում, նախնական գնահատականներով, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը թվով ութ երկրների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի եւ Պակիստանի նավերին տրամադրել է 268 մլն դոլարի մոտ 510 հազար լիտր դիզելային վառելիք եւ մոտավորապես 11 հազար տոննա ջուր: Միջազգային ուժերի ուղղաթիռները ստացել են մինչեւ 1200 լիտր վառելիք:

Ճապոնիայի՝ անցյալ տարվա սեպտեմբերին ձեւավորված նոր կառավարությունը, վարչապետ Յուկիո Հատոյամայի գլխավորությամբ, որոշում էր կայացրել Հնդկական օվկիանոսում իր ինքնապաշտպանական ուժերի այդ առաքելության ժամկետը չերկարաձգելու մասին: Ճապոնիան մտադիր է կոալիցիոն ուժերին օգնել բացառապես ոչ ռազմական համագործակցության հարթության համատեքստում՝ վերականգնել Աֆղանստանի գյուղատնտեսությունը, օգնել «Թալիբանի» նախկին գրոհայիններին ադապտացվել խաղաղ կյանքին եւ այլն, որի համար մտադիր է հատկացնել 5 մլրդ դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել