Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է

Հունվար 16,2010 00:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ հանդիպման ժամանակ վերջինիս շնորհակալություն է հայտնել Վրաստանի հակամարտող տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը չճանաչելու քաղաքականությանը հավատարիմ մնալու համար: «Newsru»-ի փոխանցմամբ, Սահակաշվիլիի եւ Կոբյակովի հանդիպումը կայացել է Բաթումում տեղի ունեցած էներգետիկ խորհրդաժողովի շրջանակներում: Վրաստանի նախագահը ընդգծել է, թե բարձր է գնահատում Բելառուսի քաղաքականությունը եւ այն, որ բելառուս պատգամավորների մեծ մասը, «չնայած տարբեր տեսակի ճնշումներին», պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության հարցերը, իսկ ընթացքում Սահակաշվիլին շեշտել է, որ վերջին շրջանում երկու պետությունների միջեւ տնտեսական շահերի, մասնավորապես՝ առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում մերձեցում է նկատվում եւ հույս է հայտնել, որ հետագայում Վրաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցությունն էլ ավելի կխորանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել