Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում սպասում են Ուկրաինայի նոր նախագահին

Հունվար 16,2010 00:00

\"\"Մոսկվայում հույս ունեն, որ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո կկարողանան լեզու գտնել այդ երկրի նոր նախագահի հետ, որը Ռուսաստանի հանդեպ «հարգալից եւ անկեղծ քաղաքականություն կվարի»: Այդ մասին, «Newsru»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Մոսկվան ուշադրությամբ եւ միանգամայն հասկանալի հետաքրքրությամբ հետեւում է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Մենք չենք թաքցնում, որ մեզ համար ամենեւին էլ միեւնույն չէ, թե ով է լինելու Ուկրաինայի նոր ղեկավարը եւ ինչպես է նա կառուցելու Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- ասել է նա՝ չմոռանալով հավելել, որ, իհարկե, նախագահի ընտրությունները այդ երկրի եւ նրա ժողովրդի սուվերեն իրավունքի խնդիրն են:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահի ընտրությունները տեղի են ունենալու առաջիկա կիրակի՝ հունվարի 17-ին, բայց ինչպես փորձագետները, այնպես էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծիք են հայտնել, թե հնարավոր է, որ այդ ընտրություններն առաջին փուլով չավարտվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել