Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մտրակի 50 հարված՝ ադրբեջանցիներին պաշտպանելու համար

Հունվար 16,2010 00:00

\"\"Իրանի հյուսիսային շրջանում գտնվող Զանջանի քաղաքային դատարանը ազգությամբ ադրբեջանցի իրավապաշտպան Յաշար Հաքակպուրին (նկարում) դատապարտել է 6 ամսվա պայմանական ազատազրկման եւ մտրակի 50 հարվածի: Իրավապաշտպանը մեղադրվում է իրանական ռեժիմի դեմ հակաքարոզչության եւ երկրի պաշտոնական անձանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող նյութերի տարածման համար:

Աղբյուրի փոխանցմամբ, իրավապաշտպանն ասել է, թե իր դեմ քրգործ հարուցելու պատճառն այն է, որ ինքը զբաղվում է Իրանում ապրող ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ: 2005թ. նա մեկ անգամ արդեն ձերբակալվել էր Մարագիի ոստիկանության կողմից, բայց մեկ ամիս անց ազատ էր արձակվել: Lenta.ru-ի մատուցմամբ, Յաշար Հաքակպուրին նախկինում եղել է Զանջանում հրատարակվող մի քանի թերթերի գլխավոր խմբագիրը, նա նաեւ Մարագա քաղաքում գործող «Ադրբեջանի երեխաների տուն» կազմակերպության հիմնադիրներից մեկն է: Հիշեցնենք, որ Իրանում ադրբեջանցիների թիվը կազմում է 15 մլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել