Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Հունվար 16,2010 00:00

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում լսվեց Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 11 նախկին ուսուցիչների՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու եւ նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը գանձելու պահանջի մասին հայցը՝ ընդդեմ թիվ 162 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի: Դատական նիստը նախագահում էր դատավոր Հ. Հովհաննիսյանը: Ի տարբերություն դեկտեմբերի 25-ին կայացած նիստի՝ այս անգամ ներկա էր պատասխանող կողմի ներկայացուցիչը՝ հանձին Սերգեյ Մկրտչյանի: Նախորդ նիստի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ Յուրա Եղիազարյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը որպես երրորդ կողմ գործում ներգրավելու համար, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ երեկվա նիստի ժամանակ դատավորը հայտարարեց, որ տեսչությունից այդպես էլ իրենց դիմումին չեն արձագանքել: Ս. Մկրտչյանն էլ միջնորդություն ներկայացրեց մերժել հայցվոր կողմի միջնորդությունը: Ի վերջո, նիստը նախագահող դատավորը որոշեց՝ հիմք ընդունելով այն, որ տեսչությունից իրենց այդպես էլ չեն արձագանքել, մերժել հայցվոր կողմի միջնորդությունը՝ այդ կառույցին որպես երրորդ անձ գործում ներգրավելու կապակցությամբ: Նիստի ընթացքում պարզվեց, որ նիստից մեկ օր առաջ՝ երեկոյան, հայցվոր կողմի ներկայացուցչին պատասխանող կողմը ներկայացրել է հայցադիմումի պատասխանը, ուստի, ելնելով այդ հանգամանքից, Յու. Եղիազարյանը միջնորդություն ներկայացրեց գործի քննությունը մեկ շաբաթով հետաձգել, որպեսզի հայցվոր կողմը ժամանակ ունենա ծանոթանալու այդ պատասխանին: Պատասխանող կողմի ներկայացուցիչն էլ միջնորդություն ներկայացրեց ընդհանրապես գործը կարճել՝ այն հիմքով, որ հայց ներկայացնող 11 ուսուցիչները բաց են թողել դատարան դիմելու՝ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, հղում անելով, որ նրանք աշխատանքից ազատվել են 18.08.2009-ին, իսկ դատարան են դիմել 24.11.2009-ին: Ի վերջո, նիստը նախագահող դատավորը, ընդունելով հայցվոր կողմի միջնորդությունը, որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել հունվարի 27-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել