Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՎ

Հունվար 16,2010 00:00

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» վճիռը կհրապարակվի հունվարի 29-ին, ժ.17-ին: Նախորդ օրը տեղի ունեցած դատաքննության ժամանակ ՊՈԱԿ-ը ներկայացրեց իր մերժման օրինականությունը (այն է՝ ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները պետք է ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից)՝ որպես հիմք նշելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009թ. թիվ 99-Ա հրամանը:

Սակայն, ինչպես պարզվեց դատաքննության ժամանակ, վերոնշյալ հրամանի համաձայն ՊՈԱԿ-ին ոչ թե պարտադրվում էր հղում անել ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջի դեպքում տեղեկությունների տրամադրումը համաձայնեցնել ԱԻՆ-ի մամուլի ծառայության հետ: Այսինքն, սա ըստ էության տեղեկատվության տրամադրման ներքին կարգ, պայման սահմանող հանձնարարական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել