Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուժողի հարազատները տեղեկացնում են

Հունվար 16,2010 00:00

«Առավոտը», հղում անելով պաշտոնական աղբյուրին, հունվարի 12-ին «Արտակարգ իրավիճակների տասնօրյակ» խորագրի ներքո տեղեկացրել էր, որ հունվարի 1-ին Արարատի մարզի Տափերական գյուղի մոտ տեղի էր ունեցել ավտոպատահար: Ընթացքի ժամանակ շրջվել, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս էր եկել եւ ծառին էր բախվել «Ֆորդ» մակնիշի 16 ՍՍ 179 պետհամարանիշի ավտոմեքենան: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդը՝ 34-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ 30-ամյա ուղեւորը՝ Բաբկեն Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հանգուցյալի հարազատների տեղեկացմամբ՝ իրենց հարազատը՝ Գեւորգ Ավետիսյանը ղեկին չի եղել, եղել է ուղեւորը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել