Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուծում գտնվել է, դատը՝ հետաձգվել

Հունվար 16,2010 00:00

\"\"«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզի Շահումյան բանավանի բնակիչների խնդրին (14.07.2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի», 8.09.2009՝ «Գործը հասավ դատարան», 1.10.2009՝ «Դատական ատյանները խոչընդոտում են», 10.11.2009՝ «Բնապահպանական խնդիրները՝ Կապանում», 18.11.2009՝ «Զոհ Շահումյանում» եւ այլն): Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը բանավանի մոտ գտնվող հանքը շահագործում է նորմերի խախտումներով, արդյունքում՝ վնասվում է բանավանի բնակիչների տունուտեղն ու գույքը:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով այս թեմայով, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ասաց, որ հանքը պիտի լիարժեք շահագործվի: «Իրավական լուծումները գիտենք»,- հավաստիացրեց բանախոսը:

Արմեն Գեւորգյանը այս մասին հայտարարեց Երեւանում, իսկ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում նույն օրը հերթական անգամ հետաձգվեց Շահումյան բանավանի բնակիչների՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնինգ» ընկերության հայցի քննարկումը: Անցած անգամ նիստը հետաձգվեց, քանի որ ընկերության ներկայացուցիչը ոչ բոլոր փաստաթղթերն էր ներկայացրել դատարան: Հիմա փոխվել է «Դինո գոլդ մայնինգի» փաստաբանը եւ դատարանին գրությամբ տեղեկացրել, որ գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ չէ: Նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 26-ը: Դատարանը հայտարարել է, որ հետայսու խիստ կլինի, իսկ շահումյանցիների ներկայացուցիչ՝ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն հայտարարել է, որ դժգոհ է նմանօրինակ ձգձգումներից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել