Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

10 ՄԻԼԻՈՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ

Հունվար 16,2010 00:00

\"\"ՀՀ Սփյուռքի նախարարության կայքում տեղադրված է «Հայի երգ» անվանված մի տեսահոլովակ: Երգի հեղինակները Հայաստանի երգի պետական թատրոնից են, կատարողները՝ նույնպես, հոլովակում երեւում են ոչ միայն հեղինակներն ու կատարողները, այլ նաեւ իշխանամերձ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, Սերժ Սարգսյանի կինը եւ դուստրը: Երգը գրավիչ է, հանդարտ երգի մի պահի հայկական աշխույժ պարեղանակ է հնչում: ՀՀ Սփյուռքի նախարարությունը մտադիր է այս երգը դարձնել Սփյուռքի օրհներգի նման մի բան: Առաջիկա օրերին նախարարությունը այս առթիվ մանրամասներ կներկայացնի: Իսկ մինչ այդ մենք ներկայացնենք երգի խոսքերի որոշ հատվածներ: Առաջինը, մեր օրերի համար նաեւ արտառոցը, որ գրավեց մեր ուշադրությունը՝ երգում Քեսապ քաղաքի հիշատակումն է: Ինչպես հայտնի է, քեսապցի է ՀՀ առաջին նախագահը: Եվ այսպես, հայերի հնարավոր օրհներգում կան այսպիսի տողեր.

«Ղարսեցի մեծ տատն իմ դժոխք է տեսել…»,

«վիշտ, ցավ, վիշտ, դավ է հայը տեսել,

բայց իր խաչը, բայց իր դրոշը բարձր պահել,

նոր դար է սկսվել,

բայց ոչ ոք ու ոչինչ երբեք չի մոռացել:

Հայրը իմ, պապը իմ հայ են ծնվել,

Թոռն ու ծոռը հայ մնացել,

հայ եկել ենք, հայ կգնանք

Եվ արյունը մեր մեջ հայկական երբեք ջուր չի դառնա»:

«Իրարից տարբեր ու իրար շատ նման

մինչ այսօր մենք փնտրում ենք հարմար հանգրվան»:

Երգը ավարտվում է «10 միլիոն հայ ենք մենք» նախադասությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել