Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԻՎ 5-Ը ՑՈՒՅՑ Է ԱՆՈՒՄ

Հունվար 16,2010 00:00

Այսօր վաղ առավոտվանից Ավան համայնքից Կոմիտասի փողոցով դեպի Աջափնյակ համայնք ուղեւորվող թիվ 5 միկրոավտոբուսները դուրս չեն եկել գիծ։ Թե խնդիրը հատկապես որն է, վարորդները հրաժարվել են ասել՝ նշելով, թե դա իրենց անձնական խնդիրն է, եւ չեն ցանկանում աղմուկ բարձրացնել։ Թիվ 5 երթուղին սպասարկող տեխնիկական աշխատակիցներից մեկն էլ, ով նույնպես չի ցանկացել ներկայանալ, պնդել է, թե ոչ մի խնդիր չկա, եւ երթուղայիններն ըստ սահմանված կարգի դուրս են գալիս երթուղի։

«7 օր»-ի փոխանցմամբ, դժգոհության պատճառը սահմանված օրավարձը, այսինքն՝ «գծի պլանն» է։ Թիվ 5 երթուղու միկրոավտոբուսների վարորդներն օրական 17 հազար դրամ «պլան» են մուծում՝ գումարած գազի լիցքավորման 8 հազար դրամը։ Վարորդներին տուն տանելու համար գրեթե գումար չի մնում, եւ նրանց բողոքի ակցիայի նպատակը հենց այդ «պլանի» շեմի իջեցումն է։ Նշենք նաեւ, որ, ըստ որոշ տեղեկությունների՝ թիվ 5 երթուղին, ինչպես նաեւ «Z» տաքսի ծառայությունը, պատկանում են Ավան համայնքի նախկին թաղապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել