Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհվածների հարազատներն իրենց հասանելիքն են պահանջում

Հունվար 16,2010 00:00

\"\"«Առավոտն» արդեն անդրադարձել է 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «Հայկական ավիաուղիներին» պատկանող՝ «ՅԱԿ-40» ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքի անդամների խնդրին: Բանն այն է, որ նրանք արդեն մոտ 2 տարի է, ինչ չեն կարողանում ստանալ իրենց ընտանիքներին հասանելիք գումարները, որը նրանց պետք է վճարեր 2004-ին սնանկացած «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը՝ գույքի վաճառքից գոյացած գումարների հաշվին:

Չնայած ընկերությունը պարտավորվել է անձնակազմի զոհված անդամների 10 տարվա աշխատավարձը վճարել նրանց հարազատներին, սակայն արդեն մոտ 2 տարի է, ինչ նրանք այդ գումարը ստանալու ակնկալիքով դիմում են տարբեր գերատեսչությունների, բայց՝ անարդյունք:

Անձնակազմի ընտանիքի անդամներին հասանելիք գումարը կազմում է ամսական 200-350 հազար դրամ:

Երեկ դարձյալ նրանք կառավարության շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել եւ վարչապետից պահանջում էին՝ իրենց դռնեդուռ գցելու փոխարեն հարցին լուծում տալ: Նրանց հավաստմամբ, վարչապետը հանձնարարել է, որ խնդրով զբաղվի քաղավիացիան, սակայն այնտեղ իրենց գլխի տակ «փափուկ բարձ են դնում» ու ճանապարհում: Զոհվածների հարազատները ակնկալում են, որ գոնե ցույցերի միջոցով պաշտոնյաներն ուշադրություն կդարձնեն ու կարձագանքեն իրենց խնդրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել