Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԿ-ԻՑ

Հունվար 16,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսը հարկ չի համարում մեկնաբանել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանի հայտարարությունը, որով վերջինս ՀԱԿ-ին մեղադրում է ՍԴՀԿ-ն պառակտելու մեջ։ «Հարկ չենք համարում մեկնաբանել Շիրխանյանի հայտարարությունները»,- «tert.am»-ին ասել է Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը երեկ մեղադրել է արտաքին ուժերին, նաեւ ՀԱԿ-ին՝ ՍԴՀԿ-ի պառակտման համար, ու ասել է, որ եթե նրանք չմիջամտեին, կուսակցությունը կկարողանար լուծել իր ներքին խնդիրները։

Փոխարենը՝ Մուսինյանը մեկնաբանել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե՝ դատելով թիվ 10-ում տեղի ունեցած ընտրություններին ընդդիմության համակիրների նվազ մասնակցությունից, ՀԱԿ-ի վարկանիշը նվազել է: «Նման հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում, ուրիշ ոչինչ, որովհետեւ ո՞ւմ արգումենտները պետք է հերքենք. նրանց համար քաղաքական կատեգորիաներն անհասկանալի են»,- ասել է Մուսինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել