Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ՕՐԻՆԱԽԱԽՏ

Հունվար 16,2010 00:00

\"\"
\"\"
\"\"

Իր տարեվերջյան ասուլիսում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը լրագրողներին հավաստիացնում էր, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հատուկ հանձնարարականով իրենք առաջին հերթին պետք է օրենքի ողջ խստությամբ վարչական պատասխանատվության ենթարկեն այն օրինախախտ ոստիկաններին՝ լինեն նրանք շարքային թե գեներալ, որոնք կխախտեն ճանապարհային երթեւեկության կանոնները: Հունվարի 13-ին ականատես եղանք, թե ինչպես էին Բաղրամյան փողոցի սկզբնամասում՝ Սահմանադրական դատարանի դիմաց, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան սպաներ՝ մասնավորապես, Երեւան քաղաքի վարչության ծառայության բաժնի պետի տեղակալ, գնդապետ Զարզանդ Եղիազարյանը, Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Վլադ Ավագիմյանը, ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի ավագ տեսուչ, փոխգնդապետ Վոլոդյա Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փողոցը հատում հետիոտնի համար չնախատեսված վայրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել