Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւր մնաց «Կանաչ Երեւանը»

Հունվար 15,2010 00:00

Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցության կարգախոսներից էր «Կանաչ Երեւանը», բայց քաղաքապետի պաշտոնը եւ քաղաքի ավագանու տեղերի մեծամասնությունը գրաված հանրապետականը գործելաոճ է ընտրել առանց այն էլ նվազ կանաչն էլ ավելի նվազեցնելը: Լուսանկարում պատկերված սրճարանի «կմախքը» Երեւանի Արաբկիր վարչական շրջանի նստավայրից հազիվ 15-20 մետր է հեռու: Ինչպես մենք, այնպես էլ նրանք՝ չեն կարող չտեսնել, որ կառուցվող սրճարանի հատակի բետոնը «թափվել» է ծառերի բներին շատ մոտ, իսկ հենց ներսում հաստաբուն ծառեր կան եւ «օբյեկտը» վերջնական տեսքի բերելիս դրանք հաստատ հատվելու են:
Տարիներ առաջ այս նույն փոքրիկ այգու վերեւի հատվածում մի բարձրաստիճան ոստիկան իր «օբյեկտը դրեց» ու հատվեցին մի քանի հաստաբուն ծառեր: Հիմա հերթը այգու ներքեւի հատվածինն է: Ու ոչ ոք չի ասում, թե ուր մնաց «Կանաչ Երեւան» կարգախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել