Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ»՝ ԿՐԿԻՆ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹՈՒՄ»

Հունվար 15,2010 00:00

Վաղը Մոսկվայում մեկնարկում է ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթ» անվանումը կրող ավանդական մրցաշարը, որին տեւական ընդմիջումից հետո մասնակցելու է Երեւանի «Փյունիկը»:
Հայաստանի բազմակի չեմպիոն ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ «Փյունիկը» մրցաշարին մասնակցելու է երկրորդ, այսպես կոչված, փորձարարական կազմով: Մինչդեռ, ռուսալեզու լրատվամիջոցներն այս ընթացքում տեղեկացնում են, որ մեր չեմպիոնի մրցակիցները, որոնք, ըստ երեւույթին, բավականին մեծ կարեւորություն են տալիս այս մրցաշարին, ոչ միայն ներկայանում են իրենց մարտական կազմերով, այլեւ թիմերը համալրում են նոր, փորձառու ֆուտբոլիստներով:
Ամեն մի ակումբ իր ծրագրերն ու նպատակներն ունի: Եվ դրանք քննարկելը, առավել եւս՝ գնահատական տալը, մեր իրավասությունից դուրս է: Մեզ մնում է միայն հայ ֆուտբոլասերին տեղյակ պահել, թե «Փյունիկը» նախ խմբային մրցաշարում ե՞րբ եւ ո՞ւմ հետ է խաղալու:
Հունվարի 16. «Էկրանաս» (Լիտվա)- «Փյունիկ»:
Հունվարի 17. ««Փյունիկ»-«Բունյոդկոր» (Ուզբեկստան):
Հունվարի 19. «Փյունիկ»-«Դաչիա» (Մոլդովա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել