Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Cuper Six»-ի մասնակիցը՝ Աբրահամ-Դիրրել մարտի մասին

Հունվար 15,2010 00:00

\"\"Մարտի 6-ին ռինգ է մտնելու նաեւ IBF-ի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա այդ օրը աշխարհի վեց ուժեղագույն միջին քաշային բռնցքամարտիկների միջեւ անցկացվող «Super Six Wopld Boxing Classic» մրցաշարի երկրորդ փուլում Ռանչո Միրաժ (Կալիֆոռնիա) քաղաքի «Agua Caliente Casino»-ում ստուգելու է ամերիկացի հեռանկարային բռնցքամարտիկ, Աթենքի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Անդրե Դիրրելի կարողությունները պրոֆեսիոնալ ռինգում:
Այս մարտի առիթով ելույթ է ունեցել «Մեծ վեցյակի» մրցաշարի մասնակից Կարլ Ֆրոչը, որը մեկնարկային մենամարտում միավորներով հաղթել է Դիրրելին. «Նախորդ մարտում իմ վերջին մրցակիցը դուրս է գալու Աբրահամի դեմ,- ասել է նա:- Ես մեծ հարգանք ունեմ Արթուրի հանդեպ, որը նաեւ արժանապատիվ մարդ է: Չնայած նա անգլերենին չի տիրապետում, մրցաշարի բացման առիթով Ամերիկայում գտնվելու օրերին մենք լավ ընկերություն ենք անում:
\"\"Դիրրելը արագ, խուսանավող, բայց նաեւ ոչ այնքան ազնիվ մրցակից է: Նա ինձ հետ մարտում իրականում ձգտում էր գողանալ ռաունդները եւ դա նրան գրեթե հաջողվեց: Սակայն այդպիսի հնարքները բռնցքամարտը չեն զարդարում: Երբ Խեյն իր մարտերն այդպես էր վարում, դրան բացատրություն կա. նա իր չափսերով նկատելիորեն զիջում էր մրցակցին: Դիրրելն արդարանալու ոչինչ չունի, քանի որ նա ինձանից բարձրահասակ էր ու ծանր: Այդուհանդերձ, նա ամբողջ մարտի ընթացքում փախչում էր ինձնից, վախենում բախման մեջ մտնել: Եթե նա Աբրահամի հետ էլ նույն մարտավարությունն ընտրի, ոչինչ չեմ տեսնում, թե ինչը նրան կօգնի: Արթուրը գերազանց է պաշտպանվում, եւ Դիրրելը դժվար թե կարողանա դրա դեմ ինչ-որ բան անել: Աբրահամի իրականացրած վերջին նոկաուտները ցույց են տալիս, որ նա իսկապես հուժկու հարված ունի: Աբրահամն այնքան արագ կլինի՞, որպեսզի բռնի Դիրրելին: Սա է հարցը: Մտածում եմ, որ նրանց մենամարտը ժամանակ առ ժամանակ ձանձրալի է ընթանալու: Եվ եթե ինչ-որ արտակարգ բան լինի, դա Աբրահամը կանի: Կցանկանայի, որպեսզի Դիրրելը զարմացներ բոլորիս եւ հարձակման գնար, այլ ոչ թե վախկոտի տպավորություն թողներ, ինչպես եղավ իմ մի քանի դիպուկ հարվածներից հետո: Եթե Դիրրելը նույն ձեւով հաղթող ճանաչվի, դա Արթուրի եւ բռնցքամարտի համար խայտառակություն կլինի: Հավատում եմ, որ Աբրահամը, այնուամենայնիվ, կհաղթի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել