Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Ծննդյան տոնի առիթով հանդիսություն՝ մասնակցությամբ «Արարատ» երիտասարդաց միության եւ «Արարատ» երգչախմբի: «Արարատ» միության հոգեւոր հովիվն է տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ով իր հարզազրույցներում մշտապես շեշտում է, թե «Արարատ» միությունը նպատակ ունի ստեղծել այն միջավայրը, ուր ներգրավված երիտասարդները կկրթվեն, կծանոթանան հոգեւոր արժեքներին եւ հնարավորություն կունենան ծառայել Աստծուն ու եկեղեցուն, կձեւավորվեն որպես լավ հայորդի եւ լավ քաղաքացի: