Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ

Հունվար 15,2010 00:00

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է միջոցներ ձեռք առնել՝ «Արեւմուտքի երաժիշտ կատարողների ագրեսիվ գրոհները» կասեցնելու համար: Նրա համոզմամբ՝ ժամանակն է, որ ՌԴ-ն համապատասխան քվոտաներ սահմանի հեռուստառադիոհեռարձակման վրա՝ ոչ ռուսերեն երգերի «մասով»: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, արդեն այդպիսի նախագիծ է ներկայացվել Պետդումա, ըստ որի՝ ՌԴ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հնչող երգերի 60 տոկոսը պարտադիր պետք է ռուսալեզու լինի: Վ. Ժիրինովսկին փաստել է, որ օրական 250 տեսահոլովակ է պտտվում եթերում, որից միայն 20 տոկոսի երգերի տեքստերն են ռուսերեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել