Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՄՆ-Ի ՈՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ

Հունվար 15,2010 00:00

\"\"Հորդանանում 78 ընդդիմադիր գործիչներ հանրագիր են ուղարկել կառավարությանը, որում պահանջել են «դադարեցնել Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ որեւէ համագործակցություն ու չմիջամտել այդ երկրի գործերին: Պատերազմը, որը վարում են ամերիկյան իմպերիալիստները՝ ոչ մի ընդհանրություն չունի Հորդանանի ժողովրդի իրական շահերի հետ»: Փաստաթղթում ասված է նաեւ, որ թագավորությունը պետք է «արմատապես վերանայի իր դիրքորոշումը», իսկ նրա հատուկ ծառայությունները պետք է «լիովին հրաժարվեն ամերիկյան եւ սիոնիստական հետախուզությունների հետ համագործակցությունից»: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ընդդիմադիրների խմբի դիմումի տակ ստորագրել են «մուսուլման եղբայրների» հորդանանյան մասնաճյուղի հոգեւոր առաջնորդ, շեյխ Խամամ Սաիդը (նկարում), նաեւ նախկին պատգամավորներ, հայտնի իրավապաշտպաններ Լեյս Շբեյլատն ու Թուջան Ֆեյսալը: Նրանք պահանջել են Աֆղանստանից դուրս բերել հորդանանցի զինվորականների ողջ անձնակազմը:
Հորդանանի վարչապետ Սամիր ար-Ռիֆային իր հերթին հանդես է եկել նախկին քաղաքականության պաշտպանությամբ եւ ընդգծել է, որ հորդանանյան իշխանությունները «ամենուր հետապնդում են ահաբեկչություն սերմանողներին, այդ թվում՝ սահմանից այն կողմ, եւ այդ կանխարգելիչ մարտավարությունը տալիս է իր պտուղները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել