Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՔՈՒՄ 11 ՀՈԳԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ

Հունվար 15,2010 00:00

Հինգշաբթի օրը Իրաքի դատարանը մահվան է դատապարտել 2009թ. օգոստոսի 19-ին Բաղդադում արյունալի ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող 11 մարդու: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդ օրն Իրաքի մայրաքաղաքում միաժամանակ 6 պայթյուն էր իրականացվել, որի արդյունքում զոհվել էր 106 մարդ, եւս 600-ը վիրավորվել էր: Երկրի իշխանություններն ահաբեկչական այդ ակտերի կազմակերպման մեջ մեղադրել էին «Ալ-Քաիդային» եւ նրա կողմնակիցների՝ «Բաաս» արգելված կուսակցությանը, որը ժամանակին գլխավորում էր Իրաքի պաշտոնանկ արված եւ մահապատժի ենթարկված նախագահ Սադամ Հուսեյնը:
Մահվան դատապարտվածների թվում են Իրաքում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Իսհակ Մոհամմեդ Աբբասը եւ նրա եղբայրը՝ Մուսաֆաթը: Ժամանակին նրանք պահվել էին Բասրա քաղաքում գտնվող եւ այժմ արդեն փակված ամերիկյան «Բուկկա» բանտում, բայց ավելի ուշ ազատ էին արձակվել: Մահվան դատապարտվածների թվում է  նաեւ Սալիմ Աբեդ Յասսիմը, որը խոստովանել է, որ ահաբեկչական ակտի կազմակերպման համար գումար է ստացել Սիրիայում բնակվող գեներալ Նաբիլ Աբդուլա Ռախմանից, ով Սադամ Հուսեյնի օրոք բանակում բարձր պաշտոն է զբաղեցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել