Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղզական ընդդիմությունը հացադուլ է հայտարարել

Հունվար 15,2010 00:00

\"\"Ղրղըզստանում ընդդիմությունը հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ երկրի իշխանություններին սպառնալով նոր զանգվածային ակցիաներ նախաձեռնել՝ իշխանության ընդդիմախոսների նկատմամբ դատական հետապնդումներ իրականացնելու համար: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ղրղզական ընդդիմության կողմնակիցներից մեկի՝ երկրի պաշտպանության նախկին նախարար, նախկինում նախագահ Կումանբեկ Բակիեւի համակիր Իսմայիլ Իսակովին դատարանը մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի մեջ եւ դատապարտել էր ութ տարվա ազատազրկման: Դատապարտյալի կողմնակիցները դատարանի որոշումը գնահատել էին որպես քաղաքական հետապնդում: «Միասնական ընդդիմությունը չի սահմանափակվելու հացադուլով: Շուտով բոլորդ կիմանաք, որ ընդդիմությունը պատրաստ է պայքարի նաեւ նոր ձեւեր կիրառել»,- հայտարարել է հացադուլավորների ղեկավար Տապչուբեկ Տուրուգնալիեւը:
Բիշքեկում, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակում քաղաքական հացադուլ է սկսել դատապարտված նախկին նախարարի 9 կողմնակից, եւս երեքը հացադուլ է հայտարարել գեներալի հայրենի քաղաքում՝ Ղրղըզստանի հարավում:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը հեղինակավոր իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունն իր տարեկան զեկույցում շեշտել էր, որ 2009թ.-ին Ղրղըզստանը, որը մինչ այդ «մասամբ ազատ» երկրների ցանկում էր, հայտնվել է «անազատ երկրների» ցուցակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել