Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ

Հունվար 15,2010 00:00

Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված համաքաղաքային բազմաբնույթ միջոցառումներ անցկացվեցին: Բաց դասերից, գրքի, համակարգչային կայքէջի ստեղծումից բացի, մայրաքաղաքի մոտ 50 դպրոցներում անցկացվել է նաեւ «Դասը վարում են աբովյանագետները», «Բաց նամակ»՝ Խ. Աբովյանին» շարադրությունների մրցույթ: Աբովյանական տարին ամփոփվեց երեկ՝ Երեւան քաղաքի պատմության թանգարանում: 2009թ. նոյեմբերին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտներին առաջարկվել էր գրել «բաց նամակ»՝ Խ. Աբովյանին: Ստուգող հանձնաժողովը 123 դպրոցներից ստացված 129 շարադրություններից ստեղծագործական ձիրք դրսեւորած եւ աբովյանական հումանիզմով ոգեւորված շնորհալի  9 աշակերտների խրախուսել է պատվոգրերով: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ամփոփելով աբովյանական տարին, նշեց. «Աբովյանական միջոցառումների կազմակերպման գործում իրենց ներդրումն  ունեցան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, այլեւ ԵՊՀ-ն, Մանկավարժական համալսարանը, Աբովյանի տուն-թանգարանը, Աբովյանի անունը կրող երկու դպրոցները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Երեխաները Աբովյանին անվանում էին ընկեր, պապ, եղբայր, բարեկամ: Շատ ուրախացանք, որ դարաշրջան անցնելուց հետո էլ երեխաները նույն ընկալումն ունեն»: Երեւան քաղաքի 3 դպրոցներում դաս անցկացրած գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ ասաց. «Ամենից ուրախացնողն այն էր, որ աշակերտները հետաքրքրությամբ էին լսում Աբովյանին»: Պատվոգրերի արժանացան նաեւ տարբեր դպրոցների 10 ուսուցիչներ եւ 5 տնօրեններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել