Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՊՆԴԻ

Հունվար 15,2010 00:00

Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասը: Այդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը վիճարկում էր ՍԴ դիմած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Խնդրին բազմաթիվ անգամ անդրադարձել է «Առավոտը»: Այն առնչվում էր փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Հայկ Ալումյանի եւ Դիաննա Գրիգորյանի մասնագիտական գործունեությանը: Փաստաբանների դեմ հարուցվել էր քրեական գործ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Հակասահմանադրական ճանաչված հոդվածով փաստաբաններին սպառնում էր 100 000 դրամի տուգանք կամ մինչեւ 1 ամիս կալանք: Փաստաբանների գնահատմամբ, չի կարող անհարգալից վերաբերմունք համարվել իրենց վստահորդներին մասնագիտական օգնություն ցույց տալը, իրենց մարտավարությունը կառուցելը, կարծիքներ ու միջնորդություններ անելը:
ՍԴ որոշումը նշանակում է, որ վերոհիշյալ փաստաբանների նկատմամբ գործի վարույթը կկասեցվի եւ, առհասարակ, փաստաբանների նկատմամբ հետագայում քրեական հետապնդումներ այլեւս չեն լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել