Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոզի գրիպը» նահանջել է, բայց չի վերացել

Հունվար 15,2010 00:00

Մեր երկրում գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է՝ հասնելով 119-ի: Այդուհանդերձ առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ A H1N1-ով հիվանդացության ցուցանիշը նվազում է: Հիվանդության՝ մահվան ելքով ավարտված դեպքերը, ըստ նախարարության պատասխանատուների, 3-ից չեն անցել:
Panorama.am-ի տվյալներով, ներկայումս հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները համապատասխան բուժում են ստացել, առողջացել եւ դուրս գրվել: Բացի այդ, նախարարությունից նշել են, որ դեռեւս շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիտորինգը, որի համաձայն՝ հիվանդացության ցուցանիշը նվազել է: Նվազել են նաեւ շտապօգնության կանչերը:
Այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ խստորեն պետք է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելելու համար. օրինակ՝ պետք է հնարավորինս խուսափել շփվել գրիպով հիվանդ անձանց հետ, հիվանդ լինելու դեպքում չի կարելի աշխատանքի գնալ, հարկավոր է մնալ տանը, չի խրախուսվում զբաղվել ինքնաբուժմամբ, պետք է անմիջապես հրավիրել տեղամասային բժշկին, հազալիս կամ փռշտալիս պետք է բերանը փակել անձեռոցիկով, հաճախակի օդափոխել փակ տարածքները եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել