Լրահոս
Օրվա լրահոսը

Շատրվաններն անօրինական են քանդել

Հունվար 15,2010 00:00

Անցած գիշեր ինչ-որ մարդկանց կողմից քանդվել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետի դիմացի այգու շատրվանները: Ըստ տեղեկությունների, շատրվանների քանդման աշխատանքների նախաձեռնողը հենց սուպերմարկետի տերերն են, որոնք պատրաստվում են այդ հատվածում ավտոկայանատեղի հիմնել: Երեկ «Առավոտը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են քանդվում շատրվանները, տեղում ի՞նչ է կառուցվելու եւ արդյո՞ք կառուցապատողն ունի շինաշխատանքներ իրականացնելու թույլտվություն:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ շատրվանների քանդման աշխատանքներն անօրինական են եղել, եւ շինթույլտվություն չունենալու պատճառով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության վարչության կողմից դադարեցվել են։ Որ շատրվանները գաղտագողի են քանդվել, պարզ է դառնում հենց միայն այն բանից, որ դրանք քանդվել են գիշերով՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար: Սակայն նույնիսկ գիշերով քանդելու ժամանակ հարակից շենքերի բնակիչներին աղմուկն անհանգստացրել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել