Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը՝ երկամսյա կալանքի սանկցիա կիրառելով Սարո Թովմասյանի, Ռոման Միրզոյանի եւ Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ: Նրանք կասկածվում են օրեր առաջ «Ջիանի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք կազմակերպելու եւ ռեստորանում անկանոն կրակ բացելու ու երկու անձի հրազենով մարմնական վնասվածք հասցնելու մեջ: «Առավոտի» տեղեկություններով, կալանավորվածներից գոնե մեկը՝ Սարո Թովմասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետն է, իսկ տուժածները, որոնք «Գլորիա» խաղատան տերերն են, ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովի» մտերիմներից են: Ըստ մամուլի հրապարակումների, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Ալրաղացի Լյովի» մտերիմները վիրավորել են Ս. Սարոյանի բարեկամներից մեկին: