Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈ՞Ք ՁԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Հունվար 14,2010 00:00

Եթե որեւէ նոր բան եք ցանկանում սկսել, ճիշտ կլինի, որ ձեր պոտենցիալ որակները նախօրոք գնահատեք: Ձեր առջեւ ոչ բարդ թեստ է, ինչի միջոցով կկարողանաք հասկանալ, թե որքանով եք պատրաստ: Թեստը մի քանի պնդումներից է կազմված, որոնց հետ պետք է համաձայնեք կամ էլ չհամաձայնեք: Մեկ միավոր նշանակեք 1, 3, 5,12,19 հարցերին տրված «այո» եւ 2, 4 , 6, 7, 8, 9,10,11, 13, 14, 15,1 6,17,18, 20 հարցերին տրված «ոչ» պատասխանների համար:
1. Կարծում եմ, որ անհրաժեշտ ջանքեր գործադրելու դեպքում ցանկացած պրոբլեմ կարելի է լուծել եւ չեմ հասկանում նրանց, որոնք դժվարություններից են բողոքում:
2. Երբ իմ առջեւ խնդիր են դնում, ցանկալի է, որ այն լուծելու մանրամասն հրահանգ էլ տան:
3. Իմ խնդրանքների հարցում ինձ շատ քիչ են մերժում:
4. Խուսափում եմ վաճառողների հետ գնի վերաբերյալ վիճել, քանի որ մտածում եմ, որ ինձ «մելոչնիկ» կհամարեն:
5. Նա, ով փորձում է հերթում ինձնից առաջ անցնել, կարող է վստահ լինել, որ ինձնից հակահարված կստանա:
6. Առավել ուժեղ ապրումներ իմ մեջ անհաջողության վախն է առաջացնում, քան հաջողության նկատմամբ հույսը:
7. Ցանկացած կարեւոր հարցի լուծումը պետք է թողնել վաղվան: Չէ որ հարցը կարող է ինքն իրեն լուծվել կամ էլ ինչ-որ մեկն այն կլուծի:
8. Կյանքում շատ հաճախ եմ չնախատեսված խնդիրների առաջ կանգնում, որոնք ես չէի կարողացել հաշվարկել եւ այդ ամենին չէի պատրաստվել:
9. Մեր օրերում սովորելն ու մասնագիտություն ձեռք բերելն աննպատակահարմար են, ավելի լավ է միջոցներ կուտակել, որպեսզի գործի մեջ դրվի:
10. Իմ ուժերի նկատմամբ ուրիշների անհավատությունը՝ նպատակին հասնելու իմ ձգտումը կարող է խարխլել:
11. Երբեք հաստատ չգիտեմ, թե որքան գումար կա մոտս, քանի որ դրանք գրպաններումս ցրված են:
12. Եթե այնպիսի գործ առաջարկեն, որի դեպքում կարճ ժամանակում կկարողանամ մեծ գումար աշխատել, մինչ համաձայնություն տալը՝ երկար կմտածեմ:
13. Խոշոր գործ նախաձեռնելու դեպքում՝ մանրուքների վրա խնայողություն կատարելը ծիծաղելի է:
14. Եթե հանգամանքները խանգարում են խոստումը կատարել, ուրեմն տված խոստումը չպահելը միանգամայն ներելի է:
15. Գործը, որի համար շատ արագ եկամուտ են խոստանում, ավելի լավ է չվերցնել:
16. Լավ ապրանքը գովազդի կարիք չունի:
17. Պլանավորումը սոցիալիստական համակարգի մնացուկ է:
18. Սպորտային միջոցառումներում կարեւորը հաղթանակն է:
19. Անծանոթ մարդու հետ հեշտությամբ եմ զրույց սկսում:
20. Առաջին խոշոր եկամուտը ցանկանում եմ մի այնպիսի բանի վրա ծախսել, ինչը առաջ չէի կարող ձեռք բերել:
Եթե ձեր հավաքած միավորները 10-ից պակաս են, ապա բացառված չէ, որ դուք կկարողանաք հաջողության հասնել, սակայն ձեր հակումները դրան այդքան էլ չեն նպաստում: Դուք բավարար չափով կազմակերպված չեք, ձեր նպատակն այդքան հստակ չեք պատկերացնում, հաճախ եք իլյուզիաներին տրվում: Որպեսզի հաջողության հասնեք, ինքնակատարելագործման մեծ աշխատանք պետք է տանեք:
10-15 միավոր: Դուք բավական հաջող գործարար պոտենցիալ եւ նպատակին հասնելու մեծ շանս ունեք: Սակայն ոչ ոք սխալներից ապահովագրված չէ եւ դրանց պատճառով դուք ոչ միայն պետք է տառապեք, այլ նաեւ դասեր քաղեք:
15 միավորից բարձր: Ամեն ինչից դատելով, դուք բավական բացառիկ գործարար հատկություններ ունեք: Բայց մի մոռացեք, որ հաջողությունը ոչ միայն ընդունակություններից, այլ նաեւ դրանք կիրառելու կարողությունից է կախված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել