Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԻՐ ՇԱՆԸ ՎԱՐԱԿԵԼ Է H1N1 ԳՐԻՊՈՎ

Հունվար 14,2010 00:00

Նյու Յորքի բնակիչներից մեկի շունը վարակվել է H1N1 գրիպով: Անասնաբույժները կարծում են, որ շունը վարակվել է տիրոջից:
Տերը շանը կենդանիների կլինիկա էր բերել դեկտեմբերին, քանի որ շունը արդեն մի քանի օր հազում էր: Կլինիկայի մասնագետներից Դեվիդ Սաքսը ստուգել է H1N1 գրիպի առկայությունը, քանի որ շան տերը հայտնել էր, որ ինքը հիվանդացել էր H1N1 գրիպով: Երկու անկախ լաբորատորիաներում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ շան մոտ առկա է H1N1 գրիպի հարուցիչը: Անասնաբույժ Ջուլիա Ստեֆենսը, ով շանը վերջերս զննել էր, հայտնեց, որ չնայած դեռ շունը լիովին չի ապաքինվել, բայց իրեն համեմատաբար լավ է զգում:
Ամերիկյան անասնաբույժների ասոցիացիայի ներկայացուցիչ Մայքլ Սան-Ֆիլլիպոն նշում է, որ ԱՄՆ-ում սա առաջին դեպքն է, որ շունը վարակվում է H1N1 գրիպով: Մինչ այս, տնային կենդանիների վարակման դեպքերը գրանցվել են միայն կատուների եւ կզաքիսների մոտ: Անասնաբույժի խոսքերով, դեռ այնպիսի դեպք չի եղել, որ մարդիկ վարակվեն տնային կենդանիներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել