Երեկ բասկետբոլի կանանց «Հատիս» թիմը Երեւան-Մոսկվա-Օրենբուրգ չվերթով մեկնեց մրցավայր, որտեղ Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում ուժերը չափելու էր Ռուսաստանի առաջնության 3-րդ տեղում ընթացող «Նադեժդա» թիմի հետ:
«Հատիս» ակումբի պաշտոնական կայքի տեղեկության համաձայն, խաղն սկսվելու է այսօր, Երեւանի ժամանակով 18.00-ին: