Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՍՈՂ ՊՂՆՁԱԹԵԼԵՐ

Հունվար 14,2010 00:00

Բեյրութում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցասրահում օրերս բացվել է արվեստագետ, ոսկերիչ Մկրտիչ Թահուլաքյանի պղնձաթելերով դիմանկարների առաջին ցուցահանդեսը` «Պղնձաթելը խոսում է» խորագրով: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել օտարերկրացի արվեստագետներ եւ արվեստասերներ:
Արվեստագետը ցուցահանդեսին ներկայացրել է 70 աշխատանք` հայ, լիբանանցի, օտարազգի հայտնի անձանց դիմանկարներ:
Արվեստագետը նշել է, որ նմանօրինակ ոճի դիմանկարներ ստեղծելու գաղափարը վերցրել է կուբացի մի նկարչից, որը 23 օրվա ընթացքում պատրաստել է Ֆիդել Կաստրոյի դիմանկարը: «Պղնձաթելը խոսում է» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունվարի 16-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել