Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԳՐՔՈՒՅԿԸ

Հունվար 14,2010 00:00

Լույս է տեսել Սոնա Ասատրյանի «Շախմատային ասույթներ» գրքույկը: Հեղինակը 10 տարեկան է, շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում՝ հայրիկից: Գիրքը Ս. Ասատրյանը նվիրել է լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հիշատակին:
Աղջիկը ներկայումս պարապում է Շախմատի ակադեմիայում, մարզիչն է Յուրա Համբարձումյանը: Սոնան հաջողությամբ մասնակցել է բազմաթիվ մրցումների, բառացիորեն վերջերս էլ Թուրքիայում մինչեւ տասը տարեկան աղջիկների առաջնությունում գրավել է 28-րդ տեղը՝ 83 մասնակիցների մեջ, պարտության մատնելով Թուրքիայի երեք ներկայացուցիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել