Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

75-ամյա արքայի հիշատակին

Հունվար 14,2010 00:00

Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել մի ֆիլմ՝ Էլվիս Պրեսլիի արխիվից: «Henry Aldridge and Son» աճուրդի տունը այն գնահատել է 5000 ֆունտ ստեռլինգ, տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից: 17 րոպեանոց տեսագրության մեջ բացառիկ կադրեր են՝ կատարված տարբեր ժամանակներում: Տեսագրության մեջ կտորներ կան ռոքնռոլի արքայի ու նրա կնոջ՝ Պրիսցիլայի հարսանեկան պարից, Լաս Վեգասի «Ալադին» հյուրանոցում կայացած նրանց հարսանեկան արարողությունից եւ այլն: Վիդեոն ներկայացրել է Է. Պրեսլիի թանգարանի տնօրեն Ջիմի Վելվետը: Աճուրդը կկայանա հունվարի 16-ին, այն կապված է ռոքնռոլի արքայի ծննդյան 75-ամյակի հետ: Նախատեսված է վաճառել Էլվիսի այլ իրեր եւս:
Նշենք, որ Է. Պրեսլիի ծննդյան օրը հունվարի 8-ին էր, ինչի առիթով ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի Ռոքնռոլի թանգարանում հատուկ պատրաստություն են տեսել: Թանգարանի համակարգող  Հովարդ Կրեյմերը հայտնել է, որ Էլվիսը երբեք ոչինչ չէր սիրում դեն նետել,  դրա համար էլ նրա մահից 30 եւ ավելի տարիներ անց դեռ հայտաբերվում են նորանոր իրեր, որոնցով շարունակ թարմացվում է էքսպոզիցիան: Բացառիկ ցուցանմուշներից են  երաժշտի 1975թ. Lincoln Continental ավտոմեքենան եւ  Gibson J-200 կիթառը: Վերջինով նա 1968-ին հայտնվել է հեռուստաեթերում: Էլվիսը հայտնի էր կոստյումների իր մեծ հավաքածուով: Դրանք կարվում էին հատուկ նրա պատվերով ու ճաշակով: Ոչ ոք չգիտի, թե կոստյումները քանիսն են եղել, չնայած ոմանք պնդում են, թե դրանք 117-ն են ու մեծամասնությունն էլ՝ սպիտակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել