Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ա՜խ այդ վհուկը»

Հունվար 14,2010 00:00

\"\"Կամ նոր ներկայացում՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում

Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում այս տարի բեմադրվեց Ամանորի նոր ներկայացում՝ ըստ Էլֆիք Զոհրաբյանի «Ա՜խ այդ վհուկը» պիեսի (ռեժիսոր` Սարգիս Մանուկյան), որը լեփլեցուն դահլիճ հավաքեց՝  2009-ի դեկտեմբերի 24-ից մինչեւ այս տարվա հունվարի 13-ը:
Որբ քույր ու եղբայր պատրաստվում են տոնահանդեսի: Հանկարծ քույրը նկատում է, որ չի գնել քաղցրավենիք եւ դուրս է գալիս գնելու: Եղբայրն էլ նկատում է, որ վերջացել է ցախը եւ գնում դրա ետեւից: Վհուկը առեւանգում է քրոջը եւ եղբորից պահանջում է փրկագին՝ աշխարհի ամենափայլուն մատանին եւ ապագան ցույց տվող հեռադիտակը: Որոնումների ընթացքում տղային օգնում են խորհրդավոր ծերունին, Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր երիտասարդ (29-ամյա) դրամատուրգի համար ուրախություն է իր պիեսը բեմադրված տեսնել հանրապետության պետական թատրոններից մեկի բեմում, որտեղ խաղում են պրոֆեսիոնալ դերասաններ»,- մեզ հետ զրույցում ասաց Էլֆիք Զոհրաբյանը:  Պիեսում կերպարանափոխված (Օրիորդ, Պարոն) վհուկի դերերը մարմնավորած երիտասարդ դերասան Արթուր Պապիկյանն էլ ասաց. «Երեւի ներքին կապ կա իմ եւ հանդիսատեսի միջեւ: Եթե ասեմ, որ դժվարություններ չկային կերպարի կերտման առումով` ճիշտ չի լինի»:
Ներկայացման մեջ զբաղված են նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հինգ ուսանողուհիներ, որոնց խոսքով՝ բեմադրությունը պարտավորեցնող մեկնարկ է իրենց համար:
Ներկայացումը լի է սատիրիկ բնույթի արտահայտություններով (Վհուկ՝ «Ես դիպլոմ եմ գնել եւ դարձել աշխարհի լավագույն երգիչը»: Ագռավ՝ «Դիպլոմի հետ ձայն չեն գնում»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել