Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞

Հունվար 14,2010 00:00

ԱՄՆ-ի ավիացիոն անվտանգության համակարգի արդյունավետությունը հերթական անգամ մեծ հարցականի տակ է դրվել: Միլուոկի-Դալաս 1669 չվերթի ուղեւորներից մեկը ինքնաթիռ է մտել՝ ձեռքի պայուսակում պատահաբար մի քանի փամփուշտ ունենալով: Ընդ որում, դա տեղի է ունեցել ոչ միտումնավոր: Newsru.com-ի մատուցմամբ, ուղեւորը, որ զբաղվում է զենքի վաճառքով, մոռացել է, որ պայուսակում փամփուշտներ կան, բայց դրանք հայտնաբերելուց հետո ինքն անձամբ է անմիջապես այդ մասին տեղեկացրել ինքնաթիռի ուղեկցորդին: Նա պատմել է, թե ստուգում անցնելիս օդակայանի անվտանգության աշխատակիցներից որեւէ մեկի մտքով չի անցել ստուգել իր պայուսակը: Ինքաթիռի թռիչքը հետաձգվել է 1 ժամով եւ եւս մեկ անգամ ստուգել են ուղեւորի բեռն ու ինքնաթիռ բարձրացրած պայուսակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել