Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՔՈՒՄ ՉԵԶՈՔԱՑՎԵԼ ԵՆ ՍՊԱՍՎՈՂ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվար 14,2010 00:00

Իրաքի անվտանգության ուժերը հաջողացրել են բացահայտել մեծամասշտաբ մի դավադրություն, որի նպատակը եղել է պետական հիմնարկների եւ մարդկանց մեծ կուտակման վայրերում ահաբեկչական ակտերի իրականացումն ու քաղաքական սպանությունների մեծ ալիք բարձրացնելը: Այդ մասին տեղեկացրել է «New York Times»-ը՝ վկայակոչելով իրաքյան իշխանություններին: Աղբյուրի տեղեկություններով, հունվարի 12-ին Բաղդադում իրականացված ռեյդերի արդյունքում կանգնեցվել եւ վնասազերծվել են չորս ականապատված ավտոմեքենաներ, որոնք ուղղվել են դեպի կառավարական շենքեր: Մեքենաների վարորդները կալանավորվել են: Բացի այդ, Իրաքի մայրաքաղաքում հայտնաբերվել են  պայթուցիկ սարքերի մի քանի խոշոր պահեստներ: Գործողության ղեկավար՝ գեներալ Քասիմ Ատտիի ասելով, կալանավորվել է 25 մարդ: Ընդսմին, Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատարությունն ու տեղի կառավարությունը հայտարարում են, թե ծայրահեղականների կողմից սպասվում է բռնությունների նոր ալիք, ինչը կապում են մարտի 7-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել