Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԻԹԻՈՒՄ

Հունվար 14,2010 00:00

\"\"Ատլանտյան օվկիանոսի Կարիբյան ավազանում, Հայիթի կղզում տեղի է ունեցել աննախադեպ մասշտաբների երկրաշարժ, որի արդյունքում, բացի ավերածություններից, կան զոհեր, վիրավորներ եւ անհայտ կորածներ, որոնց թվում են նաեւ Հայիթիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (որի շտաբ-բնակարանը գտնվում էր այս կղզում) ներկայացուցիչները եւ առաքելության ղեկավարը: Այդուհանդերձ, զոհերի, վիրավորների եւ անհայտ կորածների թվի մասին որեւէ ստույգ տեղեկություններ դեռ չկան: Նախնական տվյալներով, ավերակների տակ են մնացել հազարավոր մարդիկ: Ընդհանուր տվյալներով՝ ավելի քան երեք միլիոն մարդ է տուժվել (զոհվել, վիրավորվել, անտուն մնացել) ավելի քան 40, այդ թվում՝ երկու շատ ուժգին ցնցման արդյունքում: Միայն Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում, որտեղ ապրում էր 2 մլն մարդ, եւ կար ավելի քան 200 հազար շինություն, չի մնացել երկրաշարժից չտուժած եւ ոչ մի շենք: Հայիթիում տեղի ունեցած ողբերգությունը միավորել է անգամ երկու երդվյալ թշնամիներին՝ ԱՄՆ նախագահ Օբամային եւ Վենեսուելայի նախագահ Չավեսին: Նրանք հայտարարել են Հայիթիին պետական օգնություն տրամադրելու իրենց պատրաստակամության մասին: Նույնկերպ վարվել են նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել