Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵՔՍԻԿԱՑԻ ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ ԿԱԼԱՆՎԱԾ Է

Հունվար 14,2010 00:00

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Մեքսիկայում կալանավորվել է ամենափնտրվող նարկոբարոններից մեկը՝ Թեոդոր Գարսիա Սիմենտալը: Աղբյուրի տեղեկություններով, նրա կալանավորումը տեղի էր ունեցել Մեքսիկայի եւ այդ երկրի Ներքին Կալիֆոռնիա նահանգում Միացյալ Նահանգների իրավապահ ուժերի համատեղ ջանքերով:
Անցյալ տարվա մարտին Մեքսիկայի իշխանությունները Սիմենտալի գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրելու համար առաջարկել էին 2,1 մլն ԱՄՆ դոլար: Սիմենտալը համարվում էր Տիխուանա քաղաքի կարտելի պարագլուխը: BBC-ն շեշտում է, որ Սիմենտալը հայտնի էր «Էլ Էեո» մականունով եւ մեքսիկական հատուկ ծառայությունների կողմից վերջին երկու շաբաթների ընթացքում կալանավորված երկրորդ խոշոր թմրավաճառն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել