Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվար 14,2010 00:00

\"\"Իրանի խորհրդարանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Թեհրանի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները խզելու վերաբերյալ օրինագծի տակ ստորագրել է Իրանի խորհրդարանի 36 պատգամավոր:
Այդ մասին տեղեկացնում է News.am-ը՝ վկայակոչելով իրանական «Մեհր» գործակալությունը: Ներկայումս նախագիծը քննարկվում է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանձնաժողովում, որից հետո այն դրվելու է քվեարկության:
Նախագծում նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիան միջամտել է Իրանի ներքին գործերին՝ 1953 թ.-ին առնչություն է ունեցել Մուսադիգի կառավարությունը գահընկեց անելուն:
Հիշեցնենք, որ Իրանի պաշտոնյաները բազմիցս են մեղադրել Մեծ Բրիտանիային՝ Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ: 2009թ. հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Իրանի իշխանությունները լրտեսության եւ երկրի ներքին իրավիճակը ապակայունացնելու, երկրի ներսում ճգնաժամը խորացնելու փորձերի  մեղադրանքներով ձերբակալել էին Բրիտանիայի դեսպանատան մի քանի իրանցի աշխատակիցների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել