Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խաչ չի դրվի

Հունվար 14,2010 00:00

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ Աղթամարի եկեղեցին չի բացվելու պաշտամունքի համար եւ գմբեթի վրա էլ խաչ չի դրվելու, տեղեկացնում է «Մարմարան», որին մեջբերել է «Նոյյան տապանը»: Այս հայտարարությամբ ժխտվել է Վանի կուսակալ Մյունիր Քարաօղլուի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ եկեղեցին պաշտամունքի համար բացվելու է 2010 թ. սեպտեմբերի 12-ին եւ գմբեթին տեղադրվելու է խաչը:
Մշակույթի նախարարը նշել է, որ Աղթամարի եկեղեցին չի գտնվում այն ցանկի մեջ, ուր ընդգրկվել են քրիստոնյաների աղոթքի ու պաշտամունքի համար թույլատրված եկեղեցիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել