Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավագ դպրոցները՝ ԿԳՆ-ին

Հունվար 14,2010 00:00

Այսօր ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ավագ դպրոցները ԿԳ նախարարության ենթակայությանը հանձնելու հարցը: Հիշեցնենք, որ, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ավագ դպրոցների լիազոր մարմին է։ Մինչ այժմ ինչպես ավագ, այնպես էլ մյուս դպրոցների լիազոր մարմին հանդիսանում են տարածքային կառավարման մարմինները՝ մարզպետարանները եւ Երեւանի դեպքում՝ քաղաքապետարանը: Թեեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2009 թվականի հուլիսի 10-ին, սակայն ավագ դպրոցների «փոխանցումը» տարածքային կառավարման մարմիններից ԿԳՆ-ին խոչընդոտվում էր մարզպետարանների չկամության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել