Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հակահիգիենիկ շաուրմա

Հունվար 14,2010 00:00

\"\"
\"\"\"\"

Երեկ առավոտյան այս երիտասարդը մայթի վրա՝ անմիջապես գետնին դրած, աղբարկղի հարեւանությամբ, ջանասիրաբար մաքրում էր այն սկուտեղը, որի մեջ նախորդ օրը «շաուրմա» էր պատրաստել ու վաճառել: Լուսանկարում պատկերված այս «շաուրմայանոցը» գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի բավականին մարդաշատ վայրում: Այն գործում է ՀՀ կառավարության շենքի դիմացի մայթին: Թերեւս իրենց աման-չամաններն այսպիսի հակահիգիենիկ պայմաններում են լվանում սպասարկման նմանատիպ շատ օբյեկտների աշխատակիցներ եւ զարմանալու բան չկա: Բայց այս տեսարանում արտառոցն այն է, որ երիտասարդը, իբրեւ հիգիենայի կանոնները պահպանող, դրանք լվանում էր ռետինե ձեռնոցներով՝ հասարակական սննդի համար նախատեսված տարաներին ձեռքով չդիպչելու համար: Բայց, փաստորեն, ստացվել էր հակառակը. այդ փնթի ու սրտխառնուք առաջացնող պատկերը տեսնելով, կարելի էր մտածել, որ երիտասարդը ձեռնոցներ կրում էր իրեն՝ փողոցի կեղտից ու ամանների անմաքուր վիճակից պաշտպանելու համար: Նկատենք, որ այն մայթին, որտեղ լվացվում էր «շաուրմայանոցի» ամանեղենը, բացի այն, որ օրական հազարավոր մարդիկ են անցուդարձ անում, այդտեղ նաեւ փողոցային կենդանիներն են վխտում: Մինչ մեր կառավարությունը մի շարք հայեցակարգեր է մշակում, աշխատանքային խմբեր է գործուղում տարբեր երկրներ Հայաստան ներկրվող սննդամթերքի անվտանգության, մասնավորապես՝ գոմեշի մսի որակին ծանոթանալու համար, իր քթի տակ ամեն օր խախտվում են սննդի անվտանգության կանոնները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել