Միշել Լեգրանի հյուրախաղերը Կրասնոդարում, որոնց ընթացքում ֆրանսիացի երաժիշտը պետք է հանդես գար Գեորգի Գարանյանի հետ, կկայանան: Այս մասին, ինչպես հաղորդում է miasin.ru-ն, տեղեկացրել են համերգների կազմակերպիչները: Լեգրանի եւ Գարանյանի ղեկավարած Կրասնոդարի բիգ-բենդի համատեղ ելույթը չեղյալ չի հայտարարվում: Սակայն հունվարի 15-16-ին ծրագրված երկու համերգի փոխարեն կանցկացվի միայն մեկը: «Հնարավոր է, որ համերգը վերածվի Գեորգի Գարանյանի հիշատակի երեկոյի»,- նկատել են կազմակերպիչները: