Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ «ԱՏԱՄԱԿԱՆՆԵՐԻ»

Հունվար 14,2010 00:00

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Շանթ» հեռուստաընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ «32 Փրոդաքշըն» ՍՊԸ-ի: «Շանթը» պահանջում է դադարեցնել այլ հեռուստաընկերության կողմից (նկատի ունի «Արմենիային») ատամականների հեռարձակումը, քանի որ, ըստ նրա, «32 ատամը», առանց իրենց հետ համաձայնեցնելու, անցյալ տարվա դեկտեմբերից հաղորդումներ է տրամադրում այլ հեռուստաընկերության: «Շանթի» հետ ատամականները պայմանագիր էին կնքել, որի ժամկետը լրանալու էր այս տարվա հուլիսի 31-ին: Ըստ պայմանագրի, «32 ատամը» պարտավորվել էր շաբաթը մեկ անգամ հումորային հաղորդում տրամադրել «Շանթին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել