Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՂԻԴ ՏԱՆԵԼՈՒ ԵՄ ԳԱՅ-Ի ՊԼԱՇԱԴԿԱ»

Հունվար 14,2010 00:00

\"\"

Հունվարի 12-ին, երեկոյան 19:30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում, SAS սուպերմարկետի դիմաց ականատես եղանք, թե ինչպես էր սեւ գույնի ԳԱԶ-31 մակնիշի 039 ՈՍ 01 համարանիշով մեքենայից իջած անձը (դատելով համարից՝ նա պետք է որ լինի ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բարձրաստիճան աշխատակից) խանութի մատույցներում կանգնած տաքսիների վարորդներից պահանջում իր մեքենայի համար տեղ ազատել, քանի որ ինքը պետք է գնումներ կատարի: Ոստիկանը (լուսանկարում կենտրոնում է), խախտելով երթեւեկության կանոնները, ստեղծել էր վթարային իրավիճակ, փակելով փողոցի մի մասը, եւ մեքենայով հարվածել այնտեղ կանգնած մի տաքսու: Ի դեպ, նշված հատվածում կա նշան, համաձայն որի՝ այդ վայրում կարող են կանգնել միայն տաքսի ավտոմեքենաները: Շուրջ 30 րոպե հիշյալ անձը «բազար էր անում»: Մեզ հետ զրույցում տաքսիների վարորդները ասացին, որ ոստիկանը նաեւ սպառնում էր իր պահանջը չկատարելու դեպքում «սաղիդ տանելու եմ ԳԱՅ-ի պլաշադկա»: Հիշեցնենք, որ իրենց ասուլիսներում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը լրագրողներին հավաստիացնում էին, թե ՀՀ նախագահի կողմից հատուկ ցուցում կա, որ ոստիկանը պետք է լինի թիվ մեկ օրինապաշտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել