Այս տարի լրանում է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակը: Հունվարի 14-ին, կոմպոզիտորի ծննդյան տարելիցի օրը, մի խումբ մշակույթի գործիչներ, Էդգար Հովհաննիսյանի արվեստի երկրպագուներ կայցելեն մեծանուն կոմպոզիտորի շիրիմին` իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Է. Հովհաննիսյանը բացառիկ ներդրում ունի հայ երաժշտարվեստի զարգացման գործում՝ նոր, համարձակ ստեղծագործական լուծումները բխեցնելով հայ ժողովրդական երաժշտության ավանդույթներից: