Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹԸ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Հունվար 13,2010 00:00

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը «gotennis.ru» կայքի տարածած տեղեկատվության համաձայն, հարկադրաբար դուրս է եկել Օքլենդում ընթացող «Heineken Open 2010» միջազգային հեղինակավոր մրցաշարից: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ. «Ըստ Օքլենդի մրցաշարի տնօրեն Ռիչարդ Պալմերի, Նալբանդյանը որովայնի մկանի վնասվածք է ստացել, որից, սովորաբար, ապաքինվում են 10-15 օրում: Դատելով կատարվածից եւ Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկին մնացած ժամանակահատվածից, Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի բաց թողնել նաեւ այս առաջնությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել